Май
2024

Новости за 16.05.2024

Аравот 

Փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունը և հնչեցրել առաջարկներ, այդ թվում՝ իրականացնել բողոքի ակցիաներ

2024թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ Նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից բացառել, որպիսի պայմաններում փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ`

Аравот 

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ: Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող

Аравот 

Անթույլատրելի ու դատապարտելի է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, առավել ևս նրանց վիրավորելը

Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք: Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին: Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է: Այս է պատճառը,

Аравот 

«Հիմա եկել է դժվարին ժամանակը, անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը… Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել». Լուկաշենկոն՝ Ալիևին. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Բաքվում կայացել է Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնազրույց են ունեցել, հետո ընդլայնված կազմով հանդիպում, հայտարարությամբ են հանդես եկել մամուլի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ուղիղ մեջբերում են Լուկաշենկոյի խոսքերը, որտեղ նա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Ալիևին ասել է, թե իրենք եղբայրների պես են շփվում, միանման են ընկալում աշխարհը, և

Аравот 

«Բռնցքամարտիկները «պատերազմ» են գնում». Կարեն Աղամալյան

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս օրերին ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Տղաները նախապատրաստվում են Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Aravot.am-ին ասաց, որ բարդ մրցաշար է սպասվում եւ կարելի է ասել, որ տղաները գնում են «պատերազմ»։ «Քաշային կարգեր կան, որտեղ հանդես է գալու շուրջ 60-70 մարզիկ։ Իսկ օլիմպիական

Аравот 

ՔՊ-ում քննարկել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։   «Քաղաքացիական պայմանագիր»

Аравот 

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից; հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել

Аравот 

Կառավարությունում մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետներն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը... Читать дальше...

Аравот 

Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է. Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյանի հայտարարությունը Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության: Կիրացում տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Որևէ իշխանություն իրավունք չունի նման կերպ նսեմացնելու իր քաղաքացու արժանապատվությունը, ահաբեկելու և պատերազմի սպառնալիքի ներքո, ուղիղ իմաստով խլելու սեփականության իրավունքով մարդուն պատկանող հողը, տունը: Ակնհայտ է, որ Բաքվի պարտադրանքով

Аравот 

Արցախցի Էլլադան որոշել է հսկայական ծաղիկներ պատրաստել. «Ա1+»

«Ա1+». Էլլադա Չալյանը մասնագիտությամբ լեզվաբան է, դասավանդել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա աշխատանքի անցել ԱՀ քաղաքաշինության նախարարությունում։ Այսօր, սակայն, հոբբին է վերածել մասնագիտության։ Երեք բալիկների մայրը թե տանը, թե երեխաների մանկապարտեզում սիրում էր հեքիաթային միջավայր ստեղծել։ «Մարտունիում ուրախ առիթների ֆոտոզոնաների դիզայների պակաս կար։ 2021-2022 ուս. տարվա շրջանավարտներից սկսվեց իմ առաջին վճարովի աշխատանքը՝

Аравот 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նուբար Աֆեյանին

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը ներկա էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց տիար Նուբար Աֆեյանի Հայաստան և Մայր

Аравот 

«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ էս հրապարակում». Բագրատ սրբազան

Նա նշեց, որ մինչեւ վերջ գնալու են «այս մարդկանց հեռացմանը, ուրիշ ձեւ չկա, այլընտրանք չեն թողել». «Հին տիկերի նոր գինի չի լցվում ու նոր տիկերի մեջ հին գինի չի լցվում, կպայթի ամեն ինչը»:

Аравот 

«Կամուրջի հատվածն այս պահի դրությամբ հանձնվում է թշնամուն». Գառնիկ Դանիելյան

Գումարով փորձել են այսպես ասած գնել եւ ի պատիվ կիրանցիների, այդ մարդկանց ուղարկել են համապատասխան տեղը: Մեր տեղեկություններով՝ ասել էին՝ գինը թղթի վրա գրեք: Մարդիկ արժանի պատասխան են տվել, ասել են՝ ուրեմն դուք գին ունեք, այդ մարդիկ անգին են:

Аравот 

Այս իշխանության համար չկա Սահմանադրություն, չկա իրավունք, չկա օրենք, չկա տրամաբանություն։ Ընդամենը կա ծառայություն ադրբեջանա-թուրքական տանդեմին. «Տավուշը հանուն հայրենիքի»

Ինչպես տեղյակ եք, երեկ տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման հարցերով այդ տխրահռչակ հանձնաժողովի հերթական նիստը և, փաստորեն, նիստի արդյունքներով արձանագրում ենք հետևյալը. պաշտոնական հաղորդագրությունից կարող ենք փաստել, որ այս իշխանությունը որևէ կերպ չի շեղվել իր հանցավոր ճանապարհից և գրեթե չի շեղվել այդ ճանապարհի հանգրվան ապրիլի 19-ից։ Դա են ապացուցում արձանագրություն-նկարագրության համաձայնեցումը, դրա վերաբերյալ մամլո հաղորդագրությունը,

Аравот 

Հարցին՝ ձեզ ինչպե՞ս հաջողվեց գալ Հայաստան՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Հանգիստ, տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա՝ եկա»

Նա ասաց, որ այսօր մի խնդիր ինքը ունի՝ ղարաբաղցիների հետ վերադարձ: Թե ինչու են խառնվում ՀՀ քաղաքական հարցերին արցախցիները, իշխանափոխություն ուզում, երբ Փաշինյանին իրենք չեն ընտրել՝ Բալասանյանը պատասխանեց, որ Փաշինյանը իրավունք չուներ Արցախի անունից հանդես գալ ու դա է իրենց պատասխանը նրան:

Аравот 

Միայն այդ հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման եւ սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։ Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված  է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարության նիստի ժամանակ

Аравот 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր

Аравот 

«Գործընկերներս խմում էին ԵՊՀ-ի կենացը, բայց հենց հատուկ կարգավիճակ ստացավ, բառ անգամ չասացին». Վահրամ Դումանյան

«Այսօր Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 105-ամյակն է:105 տարի առաջ ստեղծվեց Մայր բուհը, որից սկիզբ են առել Հայաստանի մնացած բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները»,- նշեց ՀՀ նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ շնորհելուն: «Մեր անկախության շրջանում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992թ օգոստոսի 31-ին հրամանագիր էր ստորագրել, որով պետք է

Аравот 

Ահազանգեր ենք ստանում, որ ձերբակալված քաղաքացիներին պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Ազգային ճակատ. Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։ Ուստի՝ — Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։ — Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։

Аравот 

«Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել բարեգործական գործունեության համար նրան տրամադրված տարածքը»

Ազգային ճակատ. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց և հարթակում ելույթ ունենալուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել նախկինում վերջինիս բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը։ Դերասանուհին այժմ նոր տարածք է փնտրում Կենտրոն վարչական շրջանում` բարեգործական գործունեությունը շարունակելու համար: