Май
2024

Новости за 20.05.2024

Аравот 

«Ես որ սահման մտնում եմ, կներեք, քիչ է մնում տկլորացնեն, իսկ ասետրինայով բարձված իրենց պետերի մեքենաները անարգել անցկացնում են». Մարիամ Ավետիսյան

«Դուք տեսնեք մաքսայինի աշխատակիցները քաղաքացիների հետ ինչ լկտի են խոսում, ոնց որ անընդհատ տղամարդկանց հրահրեն, որ այնտեղ ծեծկռտուք լինի». քաղաքացի

Аравот 

Պատվերների մեծ մասը գիշերներն է պատրաստում. «Մարդիկ չեն տեսնում այն դժվարությունները, որոնց միջով անցնում ես». Իդա Պողոսյան. «Ա1+»

Երեք երեխաների մայր, արցախցի Իդայի նպատակը Հայաստանում սեփական տանիք ունենալ հիմնական հաստատվելն է․ «Ուրիշ այլ երկրում կյանքս չեմ պատկերացնո՞ւմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղցրավենիքների արտադրությամբ զբաղվող Իդա Պողոսյանը։ Ստեփանակերտում հիմնական զբաղմունքը երեխաների խնամքն էր, որին զուգահեռ սիրում էր ընտանիքի անդամների համար համեղ քաղցրավենիքներ պատրաստել։ «Յուրաքանչյուր արցախցի, ով վերապրել է շրջափակման 9-ը ամիսները, հիմա երանի

Аравот 

Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներին

2024 թվականի մայիս ամսվա սկզբին, ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը, N 01/23/2255-2024 գրությամբ, դիմել է ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի տիկին/պարոն. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 11-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում կազմված N Վ/06-2023 արձանագրության 4-րդ կետի 3-րդ

Аравот 

ԱՄՆ-ը ցավակցել է Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնը պաշտոնապես ցավակցել է Իրանում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ: Պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, ուր, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգներն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնում Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և պատվիրակության այլ անդամների

Аравот 

Էլիսո Բոլքվաձեն կարեւորել է խաղաղության հաստատումը երկրում եւ տարածաշրջանում

Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հանդիպումը տեղի է ունեցել

Аравот 

Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ մայիսի 18-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու դիմաց հնչած կրակոցների, սպանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու անձ, որպես կասկածյալ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարզվել է, որ եկեղեցու բակում հոգեհանգստի

Аравот 

Ադրբեջանի պայմանն է եղել, որ ռուսները հայ-ադրբեջանական սահմաններից դուրս գան․ Սամվել Բաբայան. «Ա1+»

«Ադրբեջանի պայմանն է, որ ռուսները հայ-ադրբեջանական սահմաններից դուրս գան։ Որքան տեղյակ եմ՝ մենք ենք խնդրել, որ և Մեղրիում Իրանի հետ սահմանին, և Թուրքիայի սահմանին ռուսները կանգնեն։ Մեր անվտանգային ծառայությունը 2012 թվականից նամակներ է ստանում Ռուսաստանից, որ ստանձնեք ձեր սահմանի պաշտպանությունը։ Մենք ասել ենք՝ մեր մարդկային ռեսուրսը քիչ է, պրոֆեսիոնալին էլ չենք կարող վճարել։ Ռուսները խնդրել

Аравот 

Ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի»  շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը

Ջարդարարների կողմից  ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի»  շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս ազնիվ, հայրենասեր, հայրենիքի համար մարտնչող մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծի էին ենթարկում։ Պատասխան պետք է տան բոլորը:  Հ. Յ. Դ. Իջևանի գրասենյակ

Аравот 

Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։ Նրանք քննարկել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Аравот 

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Аравот 

Ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը

Ամփոփվեցին «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակում անցկացվող սեղանի թենիսի և բադմինթոնի մրցումների արդյունքները: Երևանում առաջին անգամ անցկացվող մրցաշարում ներառված էին 4 մարզաձևեր՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և բադմինթոն: Միջազգային մրցաշարին մասնակցում էին տասնյակ մարզիկներ տարբեր երկրներից: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մրցաշարի ավարտին Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանին 70-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրեց Էրեբունի-Երևան 2800-ամյակի

Аравот 

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։ Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Անդրադառնալով

Аравот 

«Եթե Բագրատ սրբազանը ցանկանում է հանդիպել, կարող է քաղաքացիների հետ ընդունելության օրը գրանցվի եւ գա». Բաքոյան

Բաքոյանն ասաց, որ ՀՀ վարչապետն ընտրվել է, այդ ընտրությունները թափանցիկ են եղել ու չեն կեղծվել, հետեւաբար, ժողովուրդն է ընտրել իշխանություններին:

Аравот 

Երեկ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգային ստանդարտների. Արայիկ Հարությունյան

Երեկ մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգային ստանդարտների, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Аравот 

Բաց նամակ ոստիկանների (այդ թվում՝ բոլոր գույնի բերետավորների) զավակներին

Սիրելի պատանինե՛ր և աղջիկնե՛ր, եթե վերջին շրջանում կադրերում տեսել եք ձեր սիրասուն հայրիկին՝ խաղաղ ցույցի ելած մարդկանց դեմ բռնի ուժ գործադրելիս, ուրեմն այս նամակս ձեզ է ուղղված։ Ես մտադիր չեմ վիրավորանքի խոսքեր ուղղելու ձեզ, ոչ էլ ծաղրելու այն բանի համար, որ ձեր հայրերը ձեր հացն ու հագուստը, ձեր մյուս կարիքները հոգում են հանցանք չգործած, ավելին՝

Аравот 

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Հարց։ Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը․ Պատասխան։ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝          բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,          անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,          գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։   Հարց։ Որքա՞ն է կազմում հավաստագրի արժեքը։ Պատասխան։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է․    5 մլն

Аравот 

Արդյո՞ք դատավորներն իրենց լիազորությունները ստանձնել են սահմանադրական օրենքի պահանջի խախտմամբ, թե՞ պետական մարմինները հերթական անգամ անփույթ վարքագիծ են դրսևորել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ` ստանալու 2016-ից  2022 թվականները նշանակված դատավորների անվանացանկը և նույն ժամանակահատվածում նշանակված դատավորների կողմից ստորագրված երդման տեքստերի պատճենները։ Ստացված տեղեկատվության համաձայն նշված ժամանակահատվածում նշանակվել է 125 դատավոր, որոնցից 32 դատավորի անձնական գործում բացակայում են երդման տեքստերը։ Ընդ որում դատավորի պաշտոնում նշանակված անձանցից 9 նշանակվել են

Аравот 

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը. Գորիսում կայացած համերգն իրականացվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության օժանդակությամբ: Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին,

Аравот 

Գիտությունից՝ ձեռներեցություն․ ԳՏՃՄ ոլորտի 100 հայ կանայք սկսում են իրենց ուղին «Նորարար կանայք» ծրագրում

Մայիսի 17-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տրվեց «Նորարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ իր շուրջը հավաքելով ԳՏՃՄ ոլորտի 100 հայ կանանց, ծրագրի հմուտ դասընթացավարական խմբին և անվանի հյուրերի Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունից, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարություններից, գործարար, ակադեմիական և ստարտափ համայնքներից: «Նորարար կանայք» կամ «Women Innovators» (WIN) ծրագիրն իրականացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների

Аравот 

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը պատգամավորները ներկայացրել են իրավապահ համակարգում և դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ

Аравот 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ. հայտարարություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար։ Հաջիևը հայտնել է, որ «լայն և բաց քննարկումներ է անցկացրել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների և դեսպանների հետ»։ Հետաքրքրական է, թե որքանով էր իրականում լայն և ինչ առումներով