Май
2024

Новости за 16.05.2024

Аравот 

Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտյան տեղեկանան իրենց գլխին եկածի մասին. Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ քաղաքական ուժերին և հասարակությանը. Վահե Հովհաննիսյան

Գիշերային Մհերը Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։ Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին: Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդեպ։ Նրա ստորագրությունն է փաստաթղթերի

Аравот 

Փաշինյան. Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը պետք է լինի հաբ՝ կազմակերպությունների, կառավարության և ՏԻՄ-երի միջև

Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։ Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ 2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը:

Аравот 

Այսինքն՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում մեր սահմանազատվող հատվածներում հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ պարզապես գոյություն չունի. Փաշինյան

Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է  սահմանազատման գործընթացին

Аравот 

Հայաստանի կողմից ֆինանսավորման կասեցում ՀԱՊԿ-ի համար ողբերգություն չէ, Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից. Պանկին

«Հայաստանի կողմից ֆինանսավորման կասեցում ՀԱՊԿ-ի համար ողբերգություն չէ, Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից»,- ինչպես հայտնում է News.ru-ն, «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական ֆորումի նիստից հետո ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: Նա նշել է, որ կազմակերպությունը շարունակում է իր կյանքը։ «ՀԱՊԿ-ի գոյության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ երկրները մի քիչ ուշացրել են իրենց

Аравот 

«Մեկ ամսից թուրքը գալու է այս ճանապարհը փակի, մեր տներն ու հողը անցնում է թուրքին»․ Կիրանցի բնակիչները ցույց են անում

Բնակիչներից մեկն էլ նշեց․ «Սոցցանցերում տարածել են, որ իբր 25 հա հողատարածքը վերադարձրել են կիրանցիներին։ Այդ 25 հեկտար հողատարածքը պատկանում է մեզ, ականապատ հողատարածք է, որը մեր հսկողության տակ է»։

Аравот 

Թուրք լրագրող. «Էրդողանի փեսան և ընկերները նախարար ու չինովնիկ են»

Ermenihaber. Թուրքիայում մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո իշխանականները գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամներին, որոնք տարբեր նահանգներում ղեկավար են դարձել, մեղադրում են բարեկամներին պաշտոններ շնորհելու մեջ: Ըստ իշխանական թևի՝ նման կողմնակալ նշանակում տեղի է ունեցել Բուրսայի ԺՀԿ-ական քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյի կողմից: Նա մասնավորապես Բուրսայի քաղաքապետարանին կից գործող «BURKENT» կազմակերպության

Аравот 

Հրետանային ստորաբաժանումներով վարժանքներ են անցկացվել. Ադրբեջանը շարունակում է «խաղաղության» կառուցմանը միտված անթաքույց քայլեր ձեռնարկել. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանը շարունակում է «խաղաղության» կառուցմանը միտված անթաքույց քայլեր ձեռնարկել։ Այսօր, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հրետանային ստորաբաժանումներով կրակահերթով մարտավարական վարժանքներ են անցկացվել։ «Զորավարժությունների պլանի համաձայն՝ մշտական տեղակայման կետերից վայրեր դուրս բերված ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու և մարտական կիրառման... Читать дальше...

Аравот 

Дельфин и русалка – не пара, не пара, не пара.Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարը. Աշոտյան

Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն, և ճամարտակել Հայաստանում ժողովրդավարության և եվրոպական «հեռանկարի» մասին: Քանիցս ապացուցել եմ, որ այդ լոլոներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Ավելին, եվրոպական քաղաքականության գալիք տարիների հորիզոնում ոչ մի հայկական եռագույն չի նշմարվում: Այս

Аравот 

Փաստորեն ըստ Նիկոլի, հայ ժողովուրդը ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը. Արտակ Զաքարյան

Փաստորեն, նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք ունեցած ռազմավարական ձեռքբերումները, պետության շահերի առաջ մղումը, անվտանգային համակարգի ամրապնդումը, հայկական Արցախի գոյությունը, պաշտպանական դիրքերի բարելավումը և այլն, դրանք, ըստ դավադիր Նիկոլի՝ մեր երկրի ինքնիշխանության դե՞մ էին

Аравот 

Սիրանուշ Սահակյան. Մարդու իրավունքների ստանդարտները պահանջում են ժամկետի կրճատում, մինչդեռ Ադրբեջանը հակառակն է անում. News.am

News.am. Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական  բոլոր ութ գործիչների կալանքներն այս անգամ  երկարաձգվեցին 5 ամսով: Սկզբում երկարձգվեց Արկադի Ղուկասյանի, այնուհետև մյուս վեց գործիչների, իսկ այսօր՝ Ռուբեն Վարդանյանի կալանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը  պատասխանել է NEWS.am-ի հարցերին: -Տիկին Սահակյան, Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական

Аравот 

«Ինձ որեւէ մեկը նման բան չի հրահանգել». Կոտայքի մարզպետարանի պաշտոնյան՝ ցույցերին մասնակից ուսուցիչներին ազատելու մասին

Անկեղծ եմ ասում, բացարձակապես նման բան չկա»,-հեռախոսով փոխանցեց Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը:

Аравот 

Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն

«Քննիչն ամեն անգամ կալանքը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ չի հասցրել ավարտել քննությունը, և հասկանալ, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։ Պատասխանները ձևական բնույթ են կրում, կրկնվում են։ Ընդ որում, մարդը, ում մեղքն ապացուցված չէ դատարանի կողմից, շարունակում է մնալ ճաղերի հետևում։ Չկա պատկերացում, թե երբ է տեղի ունենալու դատական նիստը։

Аравот 

Ինչ է տեղի ունեցել ՍԴ խորհրդակցական սենյակում

ՍԴ դատավորի Հատուկ կարծիքը բացահայտում է Սահմանադրական դատարանը օրերս հրապարակեց գրավոր ընթացակարգով քննված «Փաստաբանական գրասենյակ Լեւ Գրուպ» ՍՊ ընկերության դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը: «Առավոտում» մենք տեղեկացրինք որոշման մասին: ՍԴ որոշման համաձայն, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը

Аравот 

Ռուբեն Վարդանյանի կալանքը Բաքվում 5 ամսով երկարաձգվեց

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքը: Մայիսի 15-ին կրկին 5 ամսով երկարաձգվել էր Արցախի Հանրապետության մյուս նախկին ղեկավարների կալանքի ժամկետն Ադրբեջանում։

Аравот 

Շարժմանը ծանր փորձություններ են սպասվում

Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափորը հասավ Երեւան եւ նույն օրը երեկոյան անցկացրեց առաջին հանրահավաքը: Հանրապետության հրապարակում հավաքվել էր մոտ 50 000 մարդ, ովքեր ծափահարություններով դիմավորեցին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին եւ մյուս մասնակիցներին, ովքեր մի քանի օրում ոտքով հասան Երեւան: Ժողովրդի սպասումը շատ մեծ էր, սակայն այն քանակը, որը ես էի ակնկալում, չհավաքվեց: Ինչեւէ

Аравот 

«Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել». Ալեքսեյ Օրեշկինը՝ ՀՀ ներկայացուցիչ՝ IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

Ալեքսեյ Օրեշկինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշկինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես

Аравот 

Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը երկարաձգելու հարցը

«Ազատություն». Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը այսօր քննում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը երկարաձգելու հարցը, հաղորդում է APA գործակալությունը։ Ադրբեջանի պետական ավնտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել է դատարան՝ Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: