Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով․ ԱՄՆ պետդեպ
Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամենտից։ «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - հայտնել են Պետդեպարտամենտից՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել...