Май
2024
5
19

Новости за 02.05.2024

Medialab 

Երևան-Սևան ճանապարհի Արծվի թևեր կոչվող հատվածում լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի... Читать дальше...

Medialab 

ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ […]

Читать дальше...

Medialab 

Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ից ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղուկասյանը: «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ, Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենաազնիվն է ու […]

Читать дальше...

Medialab 

Համերի հիշողություն. Ջամալը 

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Բանասեր, հրապարակախոս Ջամալ Թադևոսյանը երեք տարեկան էր, երբ հայրը զոհվեց Հայրենական մեծ պատերազմում: Ծանր ժամանակներ էին, ու մայրը ստիպված էր մի որդուն վերցնել իր հետ, տեղափոխվել հայրական տուն, իսկ Ջամալին թողնել հորական […]

Читать дальше...

Medialab 

Ձախողման մեխանիկան․ ինչո՞ւ չի հաջողում ընդդիմությունը

Քաղաքագետները կարող են երկար խոսել և բացատրել հանրության ապատիայի, քաղաքական շրջափուլերի, քաղաքական դաշտում առաջարկի և պահանջարկի համադրության մասին։ Ես, սակայն, խոսեմ քաղաքական դաշտում հույզերի, իսկ ավելի ճիշտ՝ դրանցից մեկի՝ անարդարության զգացումի մասին։  Հայտնի բան է, որ անարդարության զգացումը, ֆինանսական անհավասարությունը չարացնում են մարդկանց և ստիպում պահանջել պատիժ, որը հաճախ քողարկված է «արդարություն» եզրույթի տակ։ Հենց […]

Читать дальше...

Medialab 

Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է Երևան – Նիցցա – Երևան – երթուղով չվերթերը

Flyone Armenia  ավիաընկերությունը մայիսի 2-ից մեկնարկել է Երևան- Նիցցա- Երևան երթուղով չվերթերը, Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, նշելով, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Читать дальше...

Medialab 

Դոլարը կրկին էժանացել է

Ըստ Rate.am-ի տվյալների՝ մայիսի 2-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.  ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.66 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.41 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 408.72 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 422.44 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.08 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.31 դրամը:

Читать дальше...

Medialab 

Սահմանազատում ասվածը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Հայաստանի սահմանները. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը  – Պարո՛ն Փոլադյան, Ալմաթիում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ, ու ինչո՞ւ է ադրբեջանական կողմը համաձայնել գնալ այս հանդիպմանը։ – Պետք է շեշտել, որ ադրբեջանցիները միշտ չէ, որ առարկություններ են ունենում՝ միջազգային հարթակներում […]

Читать дальше...

Medialab 

ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք բարձր ենք գնահատել: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկել ենք […]

Читать дальше...

Medialab 

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց մոտ […]

Читать дальше...

Medialab 

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել. հայտարարություն

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մամուլում ապատեղեկություն է տարածվում, թե իբր ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ... Читать дальше...

Medialab 

Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնում

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով... Читать дальше...

Medialab 

Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

2024 թվականիապրիլի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագրից, 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 35 սմ բարձրության վրա, ինչը թեև 4 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 11 […]

Читать дальше...

Medialab 

Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա […]

Читать дальше...

Medialab 

Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել: «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունն եմ հրավիրել իմ նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի անտրամաբանական տևողությանը, անժամկետ կալանավորված լինելու հարցին, նախկին և գործող դատավարական օրենսգրքերի անցումային դրույթների հակասական մեկնաբանության և կիրառման պրակտիկայի արդյունքում իմ կալանքը […]

Читать дальше...

Medialab 

ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն... Читать дальше...