Май
2024
5
19

Новости за 13.05.2024

Medialab 

Այն, որ Եկեղեցին է գլխավորում այս շարժումը, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարած ներքին քաղաքականության հետևանքն է. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը – Պարո՛ն Սահակյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անհնազանդության ակցիաներն արդեն անցկացնում է նաև Երևանում, հնչել է վարչապետի հրաժարականի պահանջը, ու նաև խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին է հայտարարվել։ Նախ ձեր գնահատականն եմ խնդրում շարժման մասին, և որքանո՞վ եք հավանական համարում, […]

Читать дальше...

Medialab 

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունիսի 3-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, […]

Читать дальше...

Medialab 

«Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի 166 հայտից երկրորդ փուլ է անցել 106-ը

«Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում դրամական աջակցություն ստանալու 166 հայտերն ուսումնասիրելու համար ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքների առաջին փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 106 հայտ համապատասխանել է պահանջներին և անցել երկրորդ փուլ: «Աշխատանքային խումբն առաջիկա աշխատանքների ընթացքում կընտրի 42 շահառու: Աշխատանքային կարգը մշակված է: Գործընթացի թափանցիկությունը և գումարի […]

Читать дальше...

Medialab 

ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ալիևը Շուշիից հնչեցրեց խաղաղությանը էապես հակասող հայտարարություններ. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը – Պարո՛ն Փոլադյան, Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա բանակցություններից հետ ի՞նչ սպասելիքներ կան:  – Կարևոր եմ համարում շեշտել, որ մինչ ընթանում էին բանակցությունները, զուգահեռաբար հարևան պետության ահաբեկչական վարչակարգի ղեկավարը գտնվում էր հայկական Շուշիում, իսկ մենք քաջատեղյակ ենք, որ Ադրբեջանի այսօրվա իշխանական համակարգի համար […]

Читать дальше...

Medialab 

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ

Մայիսի 13-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաները ցրելիս Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները խոչընդոտել են այդ իրադարձությունները լուսաբանող՝ ABCmedia.am լրատվական կայքի օպերատոր Մհեր Դավթյանի և 24news․am-ի լրագրող Մերի Մանուկյանի աշխատանքը։ Մասնավորապես՝ հրելու և գետնին գցելու արդյունքում Մերի Մանուկյանը վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Թեև ոստիկաններն առաջին օգնություն են ցուցաբերել, այդուհանդերձ, անհրաժեշտություն է եղել լրագրողին հոսպիտալացնել։ Տավուշի […]

Читать дальше...

Medialab 

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից. ԿԳՄՍՆ

Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Եվրոպայի 19-րդ առաջնության ոսկե մեդալներին արժանացել են Դավիթ Վարդանյանը (65 կգ), Արսեն Բագրյանը (60 կգ), Դավիթ Իսախանյանը (56 կգ), Ժիրայր Պետրոսյանը (60 կգ), իսկ […]

Читать дальше...

Medialab 

Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Читать дальше...

Medialab 

Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Երևանի ավագանիում. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ՝ Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե […]

Читать дальше...

Medialab 

3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից

Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ, մարտական սամբո), Աննա Այվազյանը (50 կգ, […]

Читать дальше...

Medialab 

Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել այն դիվանագետներին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցին, թե տասնյակ դիվանագետներ պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է, ինչպե՞ս է ԱԳ նախարարը գնահատում այս դիրքորոշումն ու հնարավո՞ր […]

Читать дальше...

Medialab 

Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորջի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և […]

Читать дальше...

Medialab 

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած տղամարդուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի […]

Читать дальше...

Medialab 

Հիմնովին վերանորոգվել և մեկ շաբաթից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի 3 վագոնով 1 շարժակազմ

Հիմնովին վերանորոգվել և մեկ շաբաթից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի 3 վագոնով 1 շարժակազմ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։  «Հիմնանորոգված մեկ շարժակազմը հնարավոր կլինի շահագործել մոտավորապես երեք ու կես տարի»,-նշեց Երևանի մետրոպոլիտենի  տնօրենը։  Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ 2022 թվականից Երևանի մետրոպոլիտենում հիմնանորոգվել է 11 շարժակազմ։

Читать дальше...

Medialab 

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի. ՆԳՆ

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 13-ին բերման են ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Читать дальше...

Medialab 

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան 1-ին նրբ․ 1, 4, 5, 14 շենքեր, Մարգարյան 2-րդ նրբ․ 2, 4, 6 շենքեր, Անդրանիկի փ. 74, 76, 78, 80 շենքեր, Վանթյան, […]

Читать дальше...