Май
2024
5
19

Новости за 06.05.2024

Medialab 

Համերի հիշողություն. Սպարտակը

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Գրող, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանի հետ հանդիպեցինք «Շուշի գրատուն» գրախանութում, որ Երևանում գործում է շուրջ քսան տարի: Ներս մտնելուն պես առաջարկեց երկրորդ հարկ բարձրանալ, որտեղ զարմանք արտահայտող մի ժամանակակից ճիչ արձակեցինք՝ բացականչելով.  – […]

Читать дальше...

Medialab 

Այս քայլարշավն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ համարողների «հուղարկավորության» գործընթացն է. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, օրեր առաջ իրավապաշտպաններով, ՀԿ-ներով հայտարարություն էիք տարածել, որում նշել էիք, որ Տավուշի մարզից մեկնարկած սահմանազատման-սահմանագծման աշխատանքները պետք է հաշվի առնեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը, որ այդ գործընթացն անօրինական է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք:  – Նախ ակնկալում ենք, որ հասարակությունը տեղեկացված կլինի, որ կան ՀԿ-ներ, որոնք […]

Читать дальше...

Medialab 

Պաղեստինամետ ցույցերը կարող են խառնել ամերիկյան ներքաղաքական հաշվարկները. «Ամերիկայի ձայն»

Չնայած ԱՄՆ բուհերի մեծ մասում ապամոնտաժվել են Պաղեստինին աջակցող բողոքի ակցիաների մասնակիցների վրանային ճամբարները, սակայն մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականությունից դժգոհ մարդիկ չեն անհետացել։ Ակցիաները կարող են ազդեցություն ունենալ 2024 թ. ընտրություններում:Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Շաբաթ օրը Վիրջինիայի համալսարանում թեժ էր․ ոստիկանությունը ձերբակալեցպաղեստինամետ ավելի քան 20 բողոքավորների, իսկ նրանց ճամբարը ուժով ապամոնտաժվեց: Բայց […]

Читать дальше...

Medialab 

Բագրատ Սրբազանի կողքին կանգնած ուժերն արդեն թունավորել են այդ շարժումը, ու երբ այդ վիճակում հասնի Երևան, ուժ չի ունենալու. Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը – Պարո՛ն Արզումանյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել են սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Ադրբեջանական կողմը նշում է, որ բանակցություններում ակնհայտ առաջընթաց կա, ու չեն բացառում մինչև այս տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ կողմերը կկնքեն այդ պայմանագիրը նշված ժամկետում։ […]

Читать дальше...

Medialab 

Մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի 2024 թվականի գարնանային շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականին ընթացքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի գարնանային շրջափուլը կանցկացվի մայիսի 6-20-ը: Մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ և Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներում կիրականացվեն 10 հանդիպումներ, որոնց կմասնակցեն 10 արվեստագետ, շուրջ 900 […]

Читать дальше...

Medialab 

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի. հայտարարություն

«ՀՀ առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչարարության արդյունքում իրականացված փորձաքննությունների արդյունքում «Աղի լիճ» ջրավազանի ջրի որակի սանիտարա-մանրէաբանական, զգայորոշական և սանքիմիական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ հիման վրա հայտնաբերված խախտումներով պայմանավորված՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու, ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացումը եվ տարածումը կանխելու նպատակով արգելվում է մուտք գործել... Читать дальше...

Medialab 

Կրեմլի ներկայացուցիչ հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ  Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնականը՝ կարևորելով նախատեսվող  երկկողմ հանդիպումը, հայտարարել է, որ  քննարկման շատ հարցեր կան, և երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի։ «Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը (մայիսի […]

Читать дальше...

Medialab 

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են:

Читать дальше...

Medialab 

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։   «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական […]

Читать дальше...

Medialab 

Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ստորագրել են մի շարք փաստաթղթեր:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025 թթ. […]

Читать дальше...

Medialab 

Ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ գործընթաց է. ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից քաղաքական առաջարկ, քաղաքական պահանջ չի լսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: «Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր […]

Читать дальше...

Medialab 

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։  Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 […]

Читать дальше...

Medialab 

Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայող կա. Factor

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: «Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը: Սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ընթացքում արձանագրված երկրորդ դեպքն է:

Читать дальше...

Medialab 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում. Անի Բադալյան

Նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

Читать дальше...