Май
2024
5
19

Новости за 03.05.2024

Medialab 

Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2024թ․ մրցանակը հանձնվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար, լրագրող Հեղինե Բունիաթյանին՝ որակյալ լրագրության զարգացմանը նպաստելու համար։ Ինչպես տեղեկացրին Երեւանի մամուլի ակումբից, մրցանակը հանձնվում է Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի կողմից։

Читать дальше...

Medialab 

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը Ստամբուլում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում

Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին. 60 կգ Գևորգ Ղարիբյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 130 կգ Դավիթ Օվասապյան:

Читать дальше...

Medialab 

ԶԼՄ-ների մեծ մասն անկախ է իշխանությունից, բայց կախված է այն քաղաքական ուժից, որը հովանավորում է այդ լրատվամիջոցին. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը – Պարո՛ն Մելիքյան, մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, և այս համատեքստում կխնդրեմ ձեր գնահատականը: Ազա՞տ է հայաստանյան մամուլը։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կառույցի զեկույցի համաձայն՝ մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը 43-րդ հորիզոնականում է։ – Այդ ազատությունը տարբեր մակարդակներ ունի, ու […]

Читать дальше...

Medialab 

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել […]

Читать дальше...

Medialab 

Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցին

Ռուսաստանի Դաշնությունը կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքների համատեքստում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով կազմակերպությունից  Հայաստանի հնարավոր դուրս գալուն։ «Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հասցեագրվող մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր […]

Читать дальше...

Medialab 

Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանում հեղափոխության երկու փորձերին աջակցելու մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլլեի հետ զրույցում հիասթափություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Վրաստանում հեղափոխության երկու փորձերին աջակցելու առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոբախիձեն գրել է X սոցիալական հարթակում։ «Պետքարտուղարության խորհրդականի հետ զրույցում իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին հեղափոխության երկու փորձերի առնչությամբ, որոնց աջակցում էր ԱՄՆ նախկին դեսպանը, և որոնք […]

Читать дальше...

Medialab 

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ

44-օրյա պատերազմի հետ կապված Հայաստանում երկու վարույթ է հարուցվել, որոնք վերաբերվում են ադրբեջանական ագրեսիային, ևս մեկ վարույթ հարուցվել է Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Նշածս վարույթները հրապարակային քննարկման ենթակա չեն, որովհետև նախ գաղտնիության ռեժիմ է սահմանված, բացի այդ որոշակի անձանց հետ կապված գործողություններն […]

Читать дальше...

Medialab 

Գոյության տարածք. Անդրանիկը, սամավարը, անցյալն ու ներկան

34-ամյա Անդրանիկ Սարգսյանը գիտակից կյանքի գրեթե կեսը հայրենիքին է նվիրել, ծառայել Արցախի պաշտպանության բանակում։ Ասում է՝ եթե 2 տարի առաջ որևէ մեկն ասեր, թե մի օր թողնելու է ծառայությունն ու բիզնեսով զբաղվի, կծիծաղեր, բայց հանգամանքները ստիպեցին, որ կյանքի հունն այլ ուղիով ընթանա։  Անդրանիկը Արցախյան պատերազմների մասնակից է, ասում է՝ 44-օրյայի ժամանակ թշնամին լավ սպառազինված էր, […]

Читать дальше...

Medialab 

Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի սահմանազատման, սահմանագծման հետ. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը  – Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը՝ Հ1-ին տված հարցազրույցով ի՞նչ մեսիջներ փոխանցեց ներքին լսարանին, ո՞րն էր այդ հարցազրույցի նպատակը։ – Որևէ նոր բովանդակություն, փաստարկ չլսեցինք, նա դարձյալ ֆետիշացնում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն պարագայում, երբ այդ հռչակագիրը քարտեզ չէ, ընդամենը քաղաքական հռչակագիր է, […]

Читать дальше...

Medialab 

«Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել` ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների

Հայ դատի համակարգում  գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ […]

Читать дальше...

Medialab 

Ապաինստիտուցիոնալացում․ գոյություն չունեցող բարեփոխում՝ ասվողի և արվողի միջև 

Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված 5 պետական հաստատություն կա: Դրանցից երեքը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը», «Սևանի հոգեկան առողջության կենտրոնը» և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը» գտնվում են առողջապահության նախարարության համակարգում և իրականացնում են ստացիոնար բուժում:  Այս հաստատություններում այսօր ապրում է 878 մարդ։ Մյուս երկուսը՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի […]

Читать дальше...

Medialab 

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Читать дальше...

Medialab 

Մայքլ Քարփենթերը հայ խորհրդարանականների հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […]

Читать дальше...

Medialab 

Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. իրավապաշտպաններ

Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. Մայիս 2, 2024 Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։ Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր […]

Читать дальше...