Май
2024
5
19

Новости за 08.05.2024

Medialab 

Ներկայացվել է «Եվրատեսիլ»-ում «Լադանիվա» խմբի օգտին քվեարկելու կարգը

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պաշտոնական էջը («Ֆեյսբուք») ներկայացրել է «Լադանիվա» խմբի օգտին քվեարկելու կարգը։ «Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն […]

Читать дальше...

Medialab 

«Այսօր մեր իրականությունը չի համապատասխանում Հ1-ի իրականությանը». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը – Տիկի՛ն Հովհաննիսյան, Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների և դեպի Երևան քայլերթին անդրադառնալիս մտահոգություն էիք հայտնել, թե Հանրային հեռուստատեսությունը օբյեկտիվ լուսաբանում չի իրականացնում: «Հանրության հարկային միջոցներով գործող լրատվամիջոցի եթերում Տավուշում ապրող մարդիկ, նրանց իրավունքների խախտումները բացակայում են: Ինչո՞ւ է Հանրայինը քողարկում, կոծկում ու չի ներկայացնում իրականությունը»,- նշել էիք դուք: […]

Читать дальше...

Medialab 

Կողմերն անում են հնարավորը, որ միմյանց համար անդառնալի կենսական սպառնալիքներ չսկսեն ներկայացնել. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյան ու Վլադիմիր Պուտին հանդիպումից։ Կողմերի հարաբերություններում որոշակի փոփոխություններ ակնկալել կարելի՞ է։ – Առանձնապես մեծ սպասելիք ունենալու առիթ չկա, մեծ հաշվով, լինելու է դիրքորոշումների ճշգրտման հանդիպում, ու այդ տեսանկյունից սպասել ինչ-որ արդյունքի տեսքով հրապարակային դրսևորումներ, որոնք կտարբերվեն մինչև հիմա եղած գործընթացներից, […]

Читать дальше...

Medialab 

ՀՀ-ն պատրաստ է կառուցողական երկխոսության ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին: «Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը... Читать дальше...

Medialab 

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարել է ՀՀ վարչապետը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։ «ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ և դինամիկ […]

Читать дальше...

Medialab 

Հայաստանը, մանավանդ կրած պարտությունից հետո, ի զորու չէ միայնակ իր սեփական անվտանգության երաշխավորը լինել. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի վժամանակ հետևյալ միտքն է արտահայտել․ «Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»։ Նկատի առնելով այն վիճակը, որում Հայաստանն է այսօր, որքանո՞վ է իրատեսական […]

Читать дальше...

Medialab 

Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի

Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին lլեդ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ը նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը... Читать дальше...

Medialab 

Մենք որպես ՀՀ իշխանություն մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել. ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի և մասնակցել պատարագի։ Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահն այցելել է նաև եկեղեցուն կից կենտրոն և հանդիպել եկեղեցու շաբաթօրյա վարժարան հաճախող երեխաների, կենտրոն-վարժարանի աշխատակիցների հետ։ Նախագահը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել. «Ժողովուրդները, ազգերը կան այնքանով, […]

Читать дальше...

Medialab 

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում  սպասվող հանդիպմանը։   «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին […]

Читать дальше...

Medialab 

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսուցում տրամադրելու և աշխատանքով ապահովելու ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ. ԱՍՀՆ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:  «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Հիշեցնենք, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց […]

Читать дальше...

Medialab 

Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Ըստ Rate.am-ի տվյալների՝ մայիսի 8-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385.30 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 392.08 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 410.52 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 424.08 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.13 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.37 դրամը:

Читать дальше...

Medialab 

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Իսպանիայի Թագավորության մշակույթի նախարարի […]

Читать дальше...

Medialab 

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել

Ավելի քան 600 բեռնատարներ մայիսի 8-ի դրությամբ հերթում կանգնած են ռուսական կողմից ՌԴ-ի և Վրաստանի սահմանը հատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության մամուլի ծառայությունում։ «Ավտոկայանատեղիում գտնվում է 260 միավոր մեծ բեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 355 բեռնատար, որոնք սպասում են «Վերին Լարս» հսկիչ անցակետով Վրաստանի կողմ անցնելուն», […]

Читать дальше...

Medialab 

Flyone Armenia ավիաընկերության Gulfstream G450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

Ազգային ավիափոխադրող Flyone Armenia ընկերության ձեռք բերած բիզնես ավիացիայի առաջին՝ Gulfstream G450 օդանավն արդեն Հայաստանում է․ ընկերությունը շուտով կկարողանա Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ավիաընկերությունից, նշելով, որ Gulfstream G450-ը բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն […]

Читать дальше...

Medialab 

Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ունի 2,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է […]

Читать дальше...

Medialab 

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մայիսի 8-ին 10-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևանում մայիսի 8-ին, […]

Читать дальше...

Medialab 

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Читать дальше...

Medialab 

Հայտնի են «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեց 15 երկիր, հաղթահարեցին Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 7-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:    Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին: Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի […]

Читать дальше...

Medialab 

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` Ժիրայր Ոսկանյանի հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ

Lրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը «1in.am» լրատվական կայքի մեկնաբան Ժիրայր Ոսկանյանի հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ ներկայացնում ենք ստորև. Մայիսի 5-ի երեկոյան Երևանի Թումանյան փողոցում գտնվող «1896» ռեստորանում բռնության է ենթարկվել «1in.am» լրատվական կայքի մեկնաբան  Ժիրայր Ոսկանյանը։ Ըստ լրագրողի՝ նրան է մոտեցել բլոգեր Միկա Բադալյանն իր մի խումբ սեղանակիցների հետ, անվայելուչ պահվածք դրսևորել և ընդհարում հրահրել։ Երբ […]

Читать дальше...

Medialab 

Զորամասում հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը:

Читать дальше...

Medialab 

ՍԱՏՄ-ը զգուշացումը՝ գործատուների կողմից աշխատողներին պարտադրանքով երթերի, հավաքների մասնակցության մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը […]

Читать дальше...

Medialab 

Պատերազմի հետքը. Մոխրացում (Burnout)

Մոխրացում (Burnout). Լրագրողները, բուժաշխատողները, հոգեբանները…բոլոր այս մասնագիտությունների տեր մարդիկ մասնագիտական սպառման ավելի բարձր հավանականության ռիսկի մեջ են: Իրավիճակը հազարապատիկ սրում է պատերազմը: Ի՞նչ անել, եթե այլևս չեք կարողանում ոչինչ անել: Մոխրացումը ունի շատ հետաքրիքր յուրահատկություն. այն չի անցնում լավ հանգստից հետո: Մասնագիտական այրում ապրող մարդու մոտ նկատվում է մոտիվացիայի անկում, բավականին արտահայտված դեռեալիզացիա և դեպերսոնալիզացիա: […]

Читать дальше...