Май
2024
5
19

Новости за 14.05.2024

Medialab 

Չորս քաղաքական ուժերը ձեւավորել են Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

Արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդները եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել։ Որոշվել է ձևավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։ Կուսակցությունների հաղորդագրությունը ստորև․ «Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կայացման եւ եվրոպական ինտեգրման գործում... Читать дальше...

Medialab 

Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Հարություն Առաքելյանը

«Աչքերս բացեցի հիվանդանոցում ու առաջինը ոտքիս ձեռք տվեցի, տեղում էր։ Սա արդեն լավ նորություն էր ինձ համար, թեկուզ դեռ չգիտեի, թե ինչ դժվարությունների միջով եմ անցնելու այդ ոտքը պահելու համար»,- պատմում է Հարություն Առաքելյանը, որը մտովի հետ է գնում մինչև 2020 թվական՝ հոկտեմբերի 4-ը, երբ Հադրութում վիրավորում ստացավ: Ականանետի պայթյունից ձախ սրունքն էր վնասվել։  Հարությունը […]

Читать дальше...

Medialab 

Եթե մենք օտար պետության գործակալ ենք, բացահայտեք, ձերբակալեք, գրիչն էլ է ձեր ձեռքը, թուղթն էլ, կնիքն էլ. Արքեպիսկոպոս Աջապահյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը  – Սրբազա՛ն, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ինչքան երկար շարունակվի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, այնքան ավելի կվտանգվի Եկեղեցու վարկանիշը, այն ավելի կնվազի շարժման անհաջողության պարագայում, իսկ որ շարժումը չի հաջողելու՝ նրանք վստահ են։ – Թող իրենք իրենց վարկանիշի մասին մտածեն, մեր վարկանիշի […]

Читать дальше...

Medialab 

Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է. ոստիկանություն

Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների […]

Читать дальше...

Medialab 

ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է տուգանքների բոնուսային համակարգի բաղադրիչների ներդրման արդյունքները

ՀՀ ՆԳՆ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչների ապրիլի 5-ից ուժի մեջ մտնելու շնորհիվ, հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում արդեն իսկ 82 հազ․ 118 քաղաքացի 180 հազ. 950 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 774 մլն 676 հազ. 880 դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ […]

Читать дальше...

Medialab 

Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. ՍիվիլՆեթ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ «Թրասթ աուդիտ» աուդիտորական կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի […]

Читать дальше...

Medialab 

«Զվարթնոց» օդանավակայանի ռուսական սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկով

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետը առաջիկայում կփակվի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ Նա հայտնել է, որ Երեւանը դիմել է ռուսական կողմին՝ ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով: «Միևնույն ժամանակ, Հայաստանը մեզ դիմեց խնդրանքով, ի թիվս այլոց, փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը, ինչը, ըստ էության, կանենք […]

Читать дальше...

Medialab 

Չենք կարող ասել, որ շարժումը մարում է, բայց որ թուլացման միտում կա, տեսանելի է. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս կգնահատեք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքը, արդեն երկրորդ մեծ հանրահավաք է անցկացրել շարժումը։ Շարժումը մարո՞ւմ է, ինչպես նշում են իշխանության որոշ ներկայացուցիչներ, թե՞ ընդհակառակը։ – Ցանկացած գործընթաց միշտ էլ ավելի մեծ թափով ու ոգևորությամբ է սկսվում, բայց եթե ժամանակի ընթացքում հաջողություններ չեն լինում, այն […]

Читать дальше...

Medialab 

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են

Ըստ Rate.am-ի տվյալների՝ մայիսի 14-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.77 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.47 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 411.25 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 424.83 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.12 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.35 դրամը:

Читать дальше...

Medialab 

Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել  խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր […]

Читать дальше...

Medialab 

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […]

Читать дальше...

Medialab 

Տեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մայիսի 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն […]

Читать дальше...