Май
2024
5
19

Новости за 09.05.2024

Medialab 

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարող վարորդը ձերբակալվել է. ՔԿ

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի […]

Читать дальше...

Medialab 

Փարիզում Նավալնիի անունով փողոց կլինի. Factor

Փարիզի 16-րդ շրջանի պատգամավորները, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատան շենքը, միաձայն հավանություն են տվել թաղամասի փողոցներից մեկը Ալեքսեյ Նավալնիի անունով կոչելու առաջարկին։ Այս մասին նրանք հայտնել են X սոցիալական ցանցում գրառմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: Չի հաղորդվում, թե 16-րդ թաղամասի որ փողոցն է անվանակոչվելու մահացած ռուս ընդդիմադրի անունով։ Սենատոր […]

Читать дальше...

Medialab 

Գործիքակազմերը գրագետ են իրականացվում, երևում է, որ բավականին ժամանակատար աշխատանք է տարվել. Քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, Տավուշում սկիզբ առած շարժման տեխնոլոգիաների, կիրառվող գործիքակազմերի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։ Մինչև այս պահը շարժման ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։ – Կարող եմ ասել, որ գործիքակազմերը բավականին գրագետ են իրականացվում, փիար կամպանիան բավականին գրագետ է իրականացվում՝ անհրաժեշտ երաժշտությունը, քայլերգի հիմնը ամբողջովին համահունչ են շարժման էությանը, […]

Читать дальше...

Medialab 

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել

«Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակ Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Այս մասին ռեժիսորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր անձնական էջում արված գրառմամբ: «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն […]

Читать дальше...

Medialab 

ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․ «Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների […]

Читать дальше...

Medialab 

«Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձն անցկացվել է մայիսի 8-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։ «Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։ Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաև պիքսելային տրամադրությամբ, […]

Читать дальше...

Medialab 

Փաշինյանը և Պուտինը համաձայնության են եկել այս հարցում․ Պեսկովը՝ ՀՀ տարբեր մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի տարբեր մարզերից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ու զինվորական կետերի դուրսբերման որոշմանը:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին  ասել է. «Իսկապես, պայմանավորված այն հանգամանքով, որ պայմանները փոխվել են, Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այս հարցում»,- ասաց նա։ Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան […]

Читать дальше...

Medialab 

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել Կալիֆոռնիա այցելության համար։ Իր հերթին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և […]

Читать дальше...

Medialab 

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ դեպի լուսավոր գալիքի. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ «Հաղթական անցյալի ներշնչանքով, և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է […]

Читать дальше...

Medialab 

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024 թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, մայիսի 8-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված նման առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ […]

Читать дальше...

Medialab 

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ տարբեր մարզերում տեղակայված ՌԴ սահմանապահ ու զինվորական կետերը դուրս կբերվեն

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ՌԴ սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, […]

Читать дальше...

Medialab 

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց- թանգարանի տնօրենը

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:  Այս մասին  նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Սիրելի բարեկամներ. սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի […]

Читать дальше...

Medialab 

ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը

ՀՀ ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական... Читать дальше...

Medialab 

Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է տելեգրամյան կեղծ ալիքով իրեն վերագրվող հայտարարությունները

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի անունից «Տելեգրամ»֊ի կեղծ ալիք է բացվել, որով տարածվում են կեղծ նյութեր։ Այս մասին «Ֆեյսբուք»֊ի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։  «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո քաղաքական որոշ շրջանակներ ակնհայտորեն անցել են իրենց ավանդական ձեռագրին՝ մտացածին լուրեր տարածելով կեղծ էջերից։  Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ։ Ավելին, […]

Читать дальше...

Medialab 

Սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում  2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ «Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,-... Читать дальше...

Medialab 

Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակում անգնահատելի է հայ ժողովրդի դերը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը: Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, […]

Читать дальше...

Medialab 

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում

Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, զինվորականներ, օրենսդիր ու գործադիր մարմնի անդամներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: ՀՀ վարչապետն ու բարձրագույն ղեկավար կազմը ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Читать дальше...